Կրթություն

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-26-ը․

Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն» 

Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»

Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»

Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»

Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում