Մարզեր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Զոլաքարի 10-րդ փողոցում՝ 1060 մետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։

Ծրագրի իրականացման արդյունքում 2027 թվականի ոռոգման շրջանից շուրջ 40 տնտեսության պատկանող 50 հեկտար հողամասում ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում