Գիտություն

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

3 րոպեի ընթերցում

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ, «25RG-6A052» ծածկագրով դրամաշնորհի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գիտաժողովը միավորել է տարբեր երկրների ու ոլորտների հետազոտողների, որոնք անդրադարձել են Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հնագույն պատմության, լեզուների, նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների փոխառնչությունների հիմնահարցերին։

Գիտաժողովի գիտական շրջանակն ընդգրկել է հնագիտության, պատմության, լեզվաբանության և արվեստի պատմության խնդիրներ։ Զեկուցումներում ներկայացվել են հնագույն գրավոր աղբյուրների, պատկերագրական հուշարձանների և մշակութային ժառանգության ուսումնասիրության տարբեր մոտեցումներ՝ հնարավորություն ընձեռելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացումները դիտարկելու Առաջավոր Ասիայի ավելի լայն համատեքստում։

Գիտաժողովի միջազգային բնույթն ընդգծվել է ծրագրում ընդգրկված՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Վրաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Տարբեր հետազոտական մոտեցումների համադրումը նպաստում է Հայկական լեռնաշխարհի ու Փոքր Ասիայի պատմամշակութային առնչությունների առավել ամբողջական ուսումնասիրությանը։

Գիտաժողովը կարևոր հարթակ է հնագույն քաղաքակրթությունների փոխազդեցությունների, մշակութային ժառանգության և տարածաշրջանային պատմության հիմնահարցերի շուրջ գիտական երկխոսության զարգացման համար։ Այն հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտների մասնագետներին համադրելու գրավոր, հնագիտական և պատկերագրական աղբյուրները՝ նորովի գնահատելու Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մեջ»,– նշված է Արևելագիտության ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում