Մարզեր

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 149 միլիոն 880 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ձորգայուղի «Այգիներ» և «Չայիրներ» թաղամասերում, 4, 8, 9, 16 և 46-րդ փողոցներում՝ 12205 մետր ընդհանուր երկարությամբ։

Ծրագրի շահառու է համարվում շուրջ 200 ընտանիք։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում