Մարզեր

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

1 րոպեի ընթերցում

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մարզային մրցումներ։ Դրանք անցկացվել են օդամղիչ հրացաններով՝ մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:

Թիմային հաշվարկով 372 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը՝ 328 միավորով, գրավել է Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ 313 միավորով, Մարտունիի Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը:

Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։

Հրաձգության մրցումների հանրապետական փուլը կկայանա  նոյեմբերի 13-ին Երևանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում