«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ
1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկում ավարտվել են աշնանային ծառատնկման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սևան» ազգային պարկից, Վարդենիսի, Ծովակի և Արեգունու տեղամասերում իրականացվել են անտառվերականգնման լայնածավալ աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ 5 հեկտար տարածքի վրա տնկվել է 16 500 տնկի, որից 4 500-ը բարձրլեռնային թխկի, 5 000-ը՝ հացենի, 7 000-ը՝ բարդի։
«Նման նախաձեռնությունները նպատակ ունեն հարստացնել «Սևան» ազգային պարկի կենսաբազմազանությունը, ամրապնդել էկոհամակարգը և նպաստել Սևանի ավազանի կանաչ գոտիների ընդլայնմանը։ Գարնանը կշարունակվեն այս աշնանն ու նախորդ տարիներին տնկված ծառերի խնամքի, նոր ծառատունկի աշխատանքները»,-ներկայացրին «Սևան» ազգային պարկից։