Սոցիալական հարցեր

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Կառավարությունը կարողացել է լուծել ծայրահեղ աղքատության խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մեծ հավանականությամբ լուծել ենք խնդիրը՝ ծայրահեղ աղքատությունը բերելով գրեթե զրոյական մակարդակի: Դա նախնական տպավորություն է, տեսնենք վիճակագրությամբ կհաստատվի՞, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Կառավարությունն աղքատությունը վերացնելու ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում:

«Այդ ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, օրինակ, Առողջության համընդհանուր ապահովագրությունն աղքատությունը կրճատելու շատ կոնկրետ գործիք է: Այսօր մենք քննարկում էինք սոցիալական կրեդիտների վերաբաշխում իրականացնելու հարցը, դա կոնկրետ գործիք է: Աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ կրթություն, աշխատանք, ուրիշ ճանապարհ չկա: Աշխատունակ մեր հանրության կրթություն-աշխատանք բանաձևի գեներացրած միջոցներով մենք պետք է լուծենք անաշխատունակ կամ սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց աղքատության հետ կապված խնդիրը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում