Մարզեր

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

1 րոպեի ընթերցում

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Տեր Նարեկ քահանա Այվազյանի, օծվել են Լճաշենի նորակառույց սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյանց թեմի առաջնորդարանից, արարողությանը ներկա են եղել Լճաշենի բնակիչներն ու տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր, որոնք կիսել են այս նշանակալից իրադարձության հոգևոր խորհուրդն ու ուրախությունը։

Լճաշենի Սուրբ Մարիամ եկեղեցու շինարարության մեկնարկը տրվել էր 2013 թվականին, սակայն այն տարբեր պատճառներով ընդհատվել էր ու վերսկսվել 2022 թվականին։ Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը։

Նորակառույց եկեղեցու ամբողջական օծումը նախատեսված է նոյեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում