Հայաստան

ՀՀ վարչապետը մեկնաբանեց նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության դրույթը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մեկնաբանեց նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության դրույթը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ դեպքերում է անհրաժեշտ նոր Սահմանադրությամբ նախատեսել անձին քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։ Վարչապետը թեմային անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին։

«Երկքաղաքացիություն ունեցող անձը, որը դատապարտվել է լրտեսության համար, ինչու պետք է մենք նրա քաղաքացիությունը պահենք, նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ, պետությունն իրեն պաշտպանելու հնարավորություն պետք է ունենա: Ինչո՞ւ պետք է դատարանը նրան քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»,- ասաց վարչապետը:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության տեքստի առաջին նախագիծը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում