Քաղաքականություն

Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում քաղաքացիական նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորությանը:

«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին:

«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնասենք Ռուսաստանին, Ռուսաստանն  էլ մեզ չպետք է վնասի, այլ բան, որ մենք ունենք ինքնիշխան երկրներ և մեր ինքնիշխանությունը կարևոր է»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով 3 անգամ այցելելու է Ռուսաստանի Դաշնություն և հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում