Ռուսաստան

Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներ

Ռուսական ուժերը նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին՝ թիրախավորելով առևտրի կենտրոն և ևս երկու շինություն։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկություն է տարածել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նա Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ վիրավորվել է չորս մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Քաղաքապետի տվյալներով՝ հրթիռներն ընկել են Դնեպր գետի արևելյան ափին գտնվող առևտրի կենտրոնի և ևս երկու շինության վրա։ Շենքերից մեկը զգալի վնասներ է կրել։

Սեպտեմբերից ի վեր ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։

Նոյեմբերի 26-ին մեկ այլ հարված է հասցվել Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Խարկովին։ Քաղաքապետի տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, կան նաև փլատակների տակ մնացած քաղաքացիներ։

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հետախուզական տվյալները վկայում են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական ուժերի կողմից նոր լայնածավալ հարվածի նախապատրաստման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում