Եվրոպա

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփին պատկանող Մար-ա-Լագո կալվածքում։

«Հանդիպումը շատ արդյունավետ էր։ Հիմնական թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու Իրանի շուրջ հակամարտությունը, ինչպես նաև Հաագայում և Անկարայում կայացած գագաթնաժողովներում մեր համատեղ արձանագրած աննախադեպ արդյունքները։

Մենք քննարկել ենք նաև այն կարևորությունը, որ Ռուսաստանը ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով ընդլայնել պատերազմը, ինչպես նաև հնարավորինս արագ հասնի դրա խաղաղ կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական ծախսերի և ռազմարդյունաբերական ներուժի մեջ ներդրումների շարունակական ավելացման կարևորությունը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում