Քաղաքականություն

Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով

Հայաստանի կառավարության ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե նոր Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթներ բացառում են Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը:

«Նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցերին պատասխան տալու համար, կպատասխանի՝ կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը, որի շուրջ արդեն իսկ հանրային լայն քննարկումներ են սկսվել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ քննարկումների արդյունքներով Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, սակայն այն չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տրամաբանությունից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում