Ադրբեջան

Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ 

Ընդհանուր առմամբ հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։ 

Ավելի վաղ «Հայկական խորհուրդ» ՀԿ-ն հայտնել էր, որ քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում