Տնտեսություն

Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային կայքերի արգելափակման և դրանց օգտին ֆինանսական գործարքների սահմանափակման կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։

Պետական եկամուտների կոմիտեն վարելու է արգելափակման ենթակա կայքերի միասնական էլեկտրոնային ցանկը։ Դրանում ընդգրկվելու են նաև խաղային հարթակների հայելային կամ փոխարինող տիրույթներն ու դրանց պատկանող ապրանքային նշանները։

Ինտերնետային ծառայությունների օպերատորները կայքերի հասանելիությունը սահմանափակելու են հաստատված տվյալներն իրենց հասանելի դառնալուց հետո առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Նույն ժամկետում բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները պետք է սահմանափակեն համապատասխան ֆինանսական գործարքները։

Որոշումն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում