Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալների ավելացման համար։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Տայանին այս մասին հայտարարել է նոյեմբերի 23-ին Բաքվում լրագրողների հետ զրույցում։

«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխարհի այս հատվածում բարդ պայմաններում աշխատում են հանուն խաղաղության»,– ընդգծել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը։  

Տայանին անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններին՝ առանձնացնելով էներգետիկան, մասնավորապես՝ նավթագազային ոլորտը, ռազմավարական նշանակության հումքային ռեսուրսները, ենթակառուցվածքները, տրանսպորտն ու լոգիստիկան, առաջատար արդյունաբերությունը, թվային տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանն Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նրա խոսքով՝ երկու երկրների նպատակն է ընդլայնել տնտեսական կապերը՝ համագործակցությունը զարգացնելով նաև էներգետիկ ոլորտից դուրս։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում