Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 849 741
1 րոպեի ընթերցում

Հարկ վճարողների կողմից 2026 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 849 741։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 667-ով կամ 4.9%-ով։
Կարդացեք հոդվածը` English