Քաղաքականություն

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով APA գործակալությանը, Բայրամովը շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է, սակայն միևնույն ժամանակ կարորել է, որ Հայաստանի Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։

«Այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի վարչապետը հրապարակեց Սահմանադրության տեքստը։ Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր վերահսկողությունից։ Նախընտրում եմ չմեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարցն է։

Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։ Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայում նման պահանջներ չկան։ Մենք սա շատ դրական ենք գնահատում։ Երբ այս հարցի շուրջ ձեռք բերվի վերջնական լուծում, հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում