Ադրբեջան

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ 

Ըստ ադրբեջանական կողմի՝ զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովը Ռուբիոյին ներկայացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ձևավորման և տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում