Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներքին համակարգչային ցանցը նոյեմբերի 17-ից չի աշխատում. աշխատակիցների մի մասը տնից է աշխատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ գործակալության կողմից օգտագործվող ներքին գաղտնի համակարգչային ցանցը նոյեմբերի 19-ին ևս անհասանելի է եղել, ինչի հետևանքով առանձին աշխատակիցների հանձնարարվել է երրորդ օրն անընդմեջ աշխատել տնից։

Աղբյուրները հայտնել են, որ խնդիրն անհարմարություններ է առաջացրել, սակայն չի ազդել Ազգային անվտանգության գործակալության՝ ամբողջ աշխարհում էլեկտրոնային հետախուզական տվյալների հավաքագրման աշխատանքի և կիբերանվտանգության վերահսկողության վրա։

NSA Net ցանցն անջատվել է նոյեմբերի 17-ին՝ ծրագրային ապահովման թարմացման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։

Աղբյուրների խոսքով՝ որևէ նշան չկա, որ խափանումը պայմանավորված է եղել կիբերհարձակմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում