Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է Վետերանների ազգային օրվան նվիրված միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կայացած «Big Blue Bash» ամենամյա երկրորդ միջոցառմանը՝ նվիրված Վետերանների ազգային օրվան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Երեկոյին մասնակցել են ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։
Միջոցառման շրջանակում դեսպան Մկրտչյանը շփումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ԱՄՆ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի,ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի,ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) տնօրեն Սառա Քարթերի, ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային հետ։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ։