Մարզեր

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան  համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան  համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով՝  Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից իրականացված նախաձեռնության շնորհիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ տնօրեն Լիաննա Ասոյանը, կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված բնագիտական առարկաների ուսուցիչների մրցույթի արդյունքում երեք դպրոցների ներկայացուցիչների շարքում անգերազանցելի առաջատարություն է ցուցաբերել Գավառի Մ. Բունիաթյանի անվան  թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիա Գևորգյանը։

Մրցանակը նշանակալի ձեռքբերում է ոչ միայն ուսուցչուհու մասնագիտական գործունեության, այլև ամբողջ դպրոցի համար, քանի որ այն հնարավորություն է տվել՝ գիտելիքով և նոր փորձառությամբ զինել ուսուցչին, իսկ դպրոցի լաբորատորիան՝ ժամանակակից սարքավորումներով։

Մրցանակի շրջանակում դպրոցի կենսաքիմիական լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ուսուցողական բնապահպանական խաղով։

«Այսպիսով, «Բլեջան» ՀԿ-ի նախաձեռնությունը դարձավ ոչ միայն ուսուցչի մասնագիտական ձեռքբերման, այլև սովորողների համար գործնական, հետազոտական և փորձարարական ուսուցման նոր հնարավորությունների ստեղծման կարևոր քայլ։

Ստացված հնարավորությունները կնպաստեն սովորողների հետազոտական հմտությունների զարգացմանը, բնապահպանական մտածողության ձևավորմանը և բնագիտական գիտելիքների գործնական կիրառմանը»,-ներկայացրեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանը։

Խոսրով  Խլղաթյան 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում