Ուիթքոֆն ու Քուշները մասնակցել են եռակողմ գագաթնաժողովին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Շենժենում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը։
Ավելի վաղ Քուշները X սոցցանցում գրել էր, որ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահի և Եվրոպայի ղեկավարների հետ համաձայնեցնելու դիրքորոշումները ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։
.@SEPeaceMissions and I are heading to Berlin to consult with President Zelenskyy and European leaders at the Coalition of the Willing meeting. Our priorities for this trip are to further strengthen our close coordination with Ukraine and Europe, work toward a unified position on the key elements of a lasting peace, and to jointly prepare the agenda and proposed format for the next round of multilateral negotiations. We will also explore how the important work of the Coalition of the Willing can contribute to post-war security arrangements, including credible guarantees for Ukraine and a broader framework that strengthens European stability and reduces the risk of future conflict. @realDonaldTrump is determined to end this terrible war and create a lasting peace that makes all of Europe safer.
— Jared Kushner (@jaredkushner) November 19, 2026
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ամերիկյան կողմից եռակողմ գագաթնաժողովին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ, գործարար Ջարեդ Քուշները։