Եվրոպա

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններ վարելու «Կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպման շրջանակում։

«Այս ուղևորության ընթացքում մեր առաջնահերթություններն են ավելի սերտորեն համակարգել գործողություններն Ուկրաինայի և Եվրոպայի հետ, աշխատել տևական խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակման վրա և համատեղ պատրաստել օրակարգն ու առաջարկել բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը», - գրել է Քուշները X հարթակում։

Նա հավելել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև, թե ինչպես կարող է «Կամեցողների կոալիցիան» նպաստել պատերազմից հետո անվտանգության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում՝ «Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների ապահովմանը և ավելի լայն շրջանակի ստեղծմանը, որը կամրապնդի Եվրոպայի կայունությունը և կնվազեցնի ապագա հակամարտությունների վտանգը»։

Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին կայացել են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի միջև։ Նոյեմբերի 12-ին Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այնուհետև նույն օրը նրանք Դուբլինում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Եվրամիության, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում