Եվրոպա

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

2 րոպեի ընթերցում

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Լիտվայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր Amber Grid-ը, նավթատերմինալների և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալների օպերատոր KN Energies-ը և լեհական Gaz-System գազի օպերատորը պայմանավորվել են բարձրացնել Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգությունն ու կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Amber Grid-ի մամուլի ծառայության՝ ընկերությունները համապատասխան հուշագիր են ստորագրել համագործակցության շուրջ։

«Համատեղ զորավարժությունները, սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը և համակարգված արձագանքը կօգնեն ավելի լավ պաշտպանել գազատարներն ու ՀԲԳ-տերմինալները, որոնցից կախված է բնակչության և բիզնեսի էներգամատակարարումը», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Լուկաս Սավիցկասը։

Amber Grid-ի ղեկավար Նյամունաս Բիկնյուսի խոսքով՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները գործում են որպես միասնական համակարգ։

Համաձայնագիրը նաև արտացոլում է կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացման, համակարգերի կայունության բարձրացման և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը զարգացնելու նպատակները, որոնք ամրագրված են Լիտվայի և Լեհաստանի էներգետիկայի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է հոկտեմբերին Վիլնյուսում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում