Մերձավոր Արևելք

Արաբական կոալիցիան և հութիները հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Արաբական կոալիցիան և հութիները հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից թագավորության մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին X սոցիալական հարթակում։

«ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են հարավային շրջանի ուղղությամբ հութի ահաբեկչական աշխարհազորայինների արձակած 4 բալիստիկ հրթիռ», - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված գրառման մեջ ալ Մալիքին հայտնել է մեկ այլ հրթիռային գրոհ հետ մղելու մասին։ Նա նշել է, որ տեղի է ունեցել բեկորների անկում, կատարվում է վնասի մասշտաբների գնահատում։ Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ուժգին պայթյուն։

Պաշտոնյան նա հայտնել է, որ կոալիցիայի ուժերը, որոնք աջակցում են Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, Դհամար քաղաքում հարվածել են բալիստիկ հրթիռների արձակման կայանքի, որը հութիներն օգտագործել են Էր Ռիադին հարվածելու փորձի ժամանակ։

Իր հերթին, հութիների վերահսկողության տակ գտնվող SABA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ըստ «Անսար Ալլահ» շարժման՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և Սաադայի ու Թաիզի նահանգներին։ Նշվում է, որ Թաիզում վնասվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում