Մերձավոր Արևելք

CENTCOM-ի ղեկավարը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

CENTCOM-ի ղեկավարը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը Էր Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բեն Սալմանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SPA գործակալությունը։

Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը։

Էր Ռիադ այցից առաջ Քուփերը Թել Ավիվում հանդիպել էր Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի հետ։

Իսրայելական կողմը հաղորդել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և ռազմական պատրաստվածության բարձրացման ու Միացյալ Նահանգների հետ համակարգման ամրապնդման վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում