Իրան

Հորմուզի նեղուցում գերլցանավ և գազատար նավ են բախվել ականների. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում գերլցանավ և գազատար նավ են բախվել ականների. ԻՀՊԿ

Նոյեմբերի 17-ին Հորմուզի նեղուցում ավելի քան 2 միլիոն բարել նավթ տեղափոխող գերլցանավ և գազատար նավ բախվել են ականների և պայթել։ Նավերում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նավերից մեկը գերլցանավ է՝ ավելի քան 2 միլիոն բարել նավթով, իսկ մյուսը՝ հեղուկ գազ փոխադրող նավ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տվյալների՝ գերլցանավը պայթել է նեղուցի արևմտյան հատվածում, իսկ գազատար նավը՝ Իրանի կողմից անցման համար չթույլատրված հարավային երթուղում։ Նշվում է, որ նավերին ուղեկցել են ամերիկյան կործանիչներ և այլ թռչող սարքեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում