Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Հորմուզի նեղուցի մերձակայքում կալանել են ամերիկյան MQM-170 ռազմական անօդաչու թռչող սարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքը, որն օգտագործվում էր պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի հայտնաբերման ու նույնականացման համար, վերահսկողության տակ է վերցվել Ղեշմ կղզուց դեպի հարավ և վայր է իջեցվել։

«Սա արդեն այս տեսակի չորրորդ անօդաչու թռչող սարքն է, որը ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի հրամանատարության կողմից կալանվել է անվնաս վիճակում», – նշել են զինվորականները։

ԱԹՍ-ն 2,7մ երկարություն ունի և կշռում է 68կգ, հայտնել է ԻՀՊԿ-ն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում