Իրան

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիները», - ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրանական IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Արաղչին, որը գտնվում է Իսլամաբադում, Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված վերջին քաղաքական և դիվանագիտական ջանքերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում