Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան
1 րոպեի ընթերցում

2026 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, Թեհրանում Արթուր Պողոսյանը կհանդիպի Իրանի դատական իշխանության ղեկավարին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ինչպես նաև ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահին: