Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Գտաշեն-Կամխուտ ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են և կավարտվեն առաջիկայում։ «Արմենպրես»-ին Ամասիայի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի երկու հատվածներն իրար կապող և դեպի Կամխուտ տանող ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջը նախկինում գտնվում էր վթարային վիճակում. առանձին հատվածներում առկա էին փլուզումներ, ինչը լուրջ դժվարություններ էր ստեղծում երթևեկության և վարորդների անվտանգ տեղաշարժի համար։

Համայնքապետարանից տեղեկացնում են նաև, որ շինարարական աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել են կամրջի հին բետոնե հենասյուներն ու ծածկը, ներկայումս իրականացվում են նոր կառուցվածքի ամրացման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է Գտաշեն-Կամխուտ (Տ-7-37) տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 2+300 հատվածում գտնվող՝ 3x5 մետր բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնե խողովակի հիմնանորոգումը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 623 հազար դրամ։ Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներո