Հայաստան

ԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամով

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ ընկերությունը 2025 թվականի հոկտեմբերից կատարում է ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների փոխադրում, իսկ 2026 թվականի փետրվարից՝ նաև վերամշակման աշխատանքներ։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ նշված գործունեությունը հանդիսանում է նախատեսվող գործունեության տեսակ և պարտադիր կարգով ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննության։

Սակայն Ընկերությունը սահմանված կարգով չի դիմել Լիազոր մարմին փորձաքննություն անցնելու համար և գործունեությունն իրականացրել է առանց փորձաքննական դրական եզրակացության։   

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության իրականացվող գործունեությունը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000.000 դրամի չափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում