Հայաստան

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Հայաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  16 755 000ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է՝ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2%  այն դեպքում, երբ  կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։

Ընկերությունը ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում