Չինաստան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ արդյունավետ պայքարը երկու երկրներում էլ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից են։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործող մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ Պետական վերահսկողական հանձնաժողովի և այլ իրավասու մարմինների հետ համագործակցային կապերի հաստատման հնարավորությունները։ Կարևորվել է նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավմանն առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ընդգծվել է ժամանակակից տեխնիկական սարքավորումների և նորարարական գործիքակազմի ներդրման կարևորությունը, որոնք կարող են նպաստել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Կոմիտեի նախագահը կարևորել է նշված ուղղություններով չինացի գործընկերների հնարավոր աջակցությունը և ընդգծել, որ նման համագործակցությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում