Երևան

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման և շահագործման աշխատանքները շարունակվում են։ Այսօրվանից մետրոպոլիտենի գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացք, որը ժամանակավորապես շահագործումից դուրս էր բերվել՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ առաջիկա 15 օրվա ընթացքում գիծ դուրս կգա ևս մեկ երեք վագոնանոց գնացք։

Նրա խոսքով՝ ներկայում մետրոպոլիտենն ունի շահագործվող 9  հատ երկու վագոնանոց, 4 հատ երեք վագոնանոց և 2 հատ մեկ վագոնանոց գնացք։

«Շարժակազմի տեխնիկական վիճակի բարելավման և վագոնների վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով ևս 8 վագոնի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ»,- ասաց Սեդրակյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում