Սպորտ

Սևան համայնքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տարիքային երկու խմբի համար անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 1-ին տարիքային խմբում /6-7-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են ներկայացրել համայնքի 7 դպրոցի հավաքական թիմերը։

2-րդ տարիքային խմբում /8-9-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են ներկայացրել 13 դպրոցի հավաքական թիմերը։

Առաջին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղում  Վլ․Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի հավաքական թիմն է,  3- րդ տեղում՝  Յա․ Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցի հավաքական թիմը։

Երկրորդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղը  գրավել է N5 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, 3-րդ տեղը՝ N4 հիմնակաան դպրոցի հավաքական թիմը։

Այս երկու տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված թիմերը նվաճել են մարզային փուլին մասնակցելու իրավունք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում