Սպորտ

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

1 րոպեի ընթերցում

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Հայաստանի ընտրանուն հեշտ խաղ չի սպասվում Լատվիայի դեմ:

«Մեզ համար Լատվիայի դեմ այս հանդիպումը կարևոր է: Մենք ոչ միայն պետք է մտածենք միավորներ հավաքելու, այլ նաև երիտասարդներով լի այս թիմում նաև հաղթանակելու հոգեբանություն ունենալու մասին: Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ: Հիմա հենց այդ ճանապարհի վրա ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Այժմ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում