Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող երիտասարդ ու պատանի շախմատիստները բացառիկ արդյունքներ են գրանցել Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ նա երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:
Համբարձումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Իսկ Նարե Իսախանյանը 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնն է:
Նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։