Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց Կիպրոսի հետ հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսին հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկում երկու հավաքականներն էլ փոխանակվում էին գրոհներով: Նախ Հայաստանի հավաքականի հրաշալի հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, որը չիրացրեց ու ընդամենը մեկ րոպե անց Կիպրոսը բացեց խաղի հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Լոսանոս Պիկիսը (9-րդ րոպե): Բաց թողած գնդակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սկսեց ավելի շատ տիրել նախաձեռնությանը:
Երկրորդ կեսի 57-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերականգնեց հաշվի հավասարությունը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց ու գրավեց Կիպրոսի դարպասւ Արթուր Ղարիբյանը: Ի վերջո, այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով:
Հայաստան-Կիպրոս` 1:1:
Այս տուրի հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 5 միավոր:
Ազգերի լիգային ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: