Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների տղամարդկանց հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանին համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ընտրանիների հետ։
Տղամարդկանց ընտրանու երկու ներկայացուցիչները` 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, նոյեմբերի 25-ին Ուզբեկստանում կմասնակցեն նաև «World Boxing»-ի Աշխարհի գավաթի հերթական փուլին։
Հավաքականի մյուս անդամները նոյեմբերի 25-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի: