Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը համաշխարհային շախմատի կարկառուն ներկայացուցիչների հետ մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 10-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվում է «Total Chess World Championship Tour» մրցաշարը, որին հրավիրված են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։

Մասնակիցները բաժանված են 4 խմբային փուլերի՝ ամեն խմբում 6 մասնակիցներով։ Հայկ Մարտիրոսյանի խմբում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում