Սպորտ

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանի կարծիքով` Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար, որով և առաջնորդվում է:

«Կապ չունի, թե թիմը մրցաշարային աղյուսակում որ տեղում է: Հավաքականում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, լինի այն պաշտոնական, թե ընկերական, մենք դուրս ենք գալիս խաղադաշտ հաղթանակի համար: Ամեն մի խաղ մեզ համար շատ կարևոր է: Չեմ կարծում, որ հավաքականում ինչ-որ բան պակասում է: Սա ֆուտբոլ է, և կարող ես բազմաթիվ պահեր չօգտագործել: Կիպրոսի հետ խաղը ու դրանից առաջ ունեցած մեր հանդիպումները ցույց են տալիս, որ հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար: Ունենք նաև որակ, որը ցույց ենք տվել: Հիմա մեզ համար Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումն է կարևոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Արթուր Սերոբյանը:

Ըստ Սերոբյանի՝ թիմը լավ տրամադրվածություն ունի Լատվիայի դեմ ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին հանդիպումից առաջ:

Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Այժմ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում