Մարզեր

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում  մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ Վարչապետի հովանու ներքո Գեղարքունիքի մարզում տրվել է  «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցումների համայնքային փուլի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարն  անցկացվում է 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։

Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 24 դպրոցական թիմեր։

Այս փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներն անցկացվել է նոյեմբերի 5-ին՝ Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Վերին Գետաշենի թիվ 1 և Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաջորդ օրը մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբում հայտավորված թիմերը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աստղաձորի միջնակարգ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։

Ճամբարակի համայնքային փուլի երկու տարիքային խմբերում մասնակցության հայտ են ներկայացրել 15 դպրոցական թիմեր։ Այս փուլը մեկնարկել է նոյեմբերի 7-ին՝ Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում։

Մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցական թիմերը։ Արդյունքում առաջին տեղը գրավել է Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան թիվ  2 հիմնական դպրոցի թիմին։ Նոյեմբերի 8-ին մրցապայքարը շարունակել են 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը Արտանիշի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ տեղը բաժին է հասել Ջիլի միջնակարգ դպրոցի թիմին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։

Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում