Մարզեր

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Թումանյան փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Թումանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 120 մետր երկարությամբ, միակողմանի սալիկապատ մայթի կառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում։

Առաջիկայում այստեղ կիրականացվեն ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում