ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն իրազեկող տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզաբանվում է, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվելու խաղային ոլորտում։
Ինչպե՞ս է ապահովվելու խաղային ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ո՞ւմ վրա կտարածվեն խաղերին մասնակցության սահմանափակումները, և ի՞նչ նոր կարգ կգործի շահումների հարկման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ՊԵԿ խաղային գործունեության վերահսկողության վարչության պետ Գոհար Զաքարյանը։
Ընդգծվում է, որ նոր կարգավորումների նպատակն է բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, պաշտպանել խաղացողների շահերը և նվազեցնել խաղային կախվածության ռիսկերը։