Քաղաքականություն

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վերջինիս մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին արձագանքը և կիսվել անձամբ իր կողմից իրականացված փորձով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում