Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ավտոճանապարհային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA գործակալությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են ինչպես Մարգարա–Ալիջան ավտոճանապարհային, այնպես էլ երկաթուղային անցակետի բացման համար։ Ուրալօղլուն նշել է, որ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։
Հայկական կողմն իր հերթին ավարտել է «Մարգարա» ավտոճանապարհային անցակետի վերանորոգումն ու վերազինումը։ 2026 թվականի օգոստոսին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել էր, որ անցակետը պատրաստ է շահագործման։