Քաղաքականություն

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստի 95 տոկոսից ավելին արդեն իսկ հասցրել են քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ «Կարծում եմ՝ Խորհրդի ևս մեկ նիստ կհասցնենք անցկացնել մինչև տեքստի հրապարակումը, իսկ տեքստի հրապարակումն արդեն նախանշվում է այս ամսվա մեջ»,- ասել է Գալյանը։

Նախարարը հավելել է, որ Սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո էլ շարունակելու է լինել նախագիծ՝ քաղաքացիներին կոչ անելով այդ նախաձեռնությանը վերաբերվել որպես նախագծի և քննադատաբար մոտենալ դրան՝ անելով իրենց դիտարկումները, դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի  հանրային լայն քննարկումների արդյունքում ունենալ կոնսենսուսային կամ հնարավոր կոնսենսուսային նախագծի տարբերակ, որն արդեն կառաջարկեն դնել հանրաքվեի։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում