Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել «Երևանի Նաիրի Զարյանի թիվ 130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ ընդգծելով, որ այցի շրջանակում դպրոցի սաներին և անձնակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու հնարավոր եղանակները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության, թվային միջավայրում երեխաների անվտանգության, երեխայի նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի, կանխարգելման և արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի պահանջի ապահովման վերաբերյալ հարցեր։

Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում